Խոյ. Այսօր դուք ոչ մի կերպ չեք կարողանում զսպել ձեր պոռթկումները, անգամ` եթե խոստովանում եք, որ դրանց հետևելը հանգեցնելու է ապագայում խնդիրներ ունենալուն: Եվ բանը ոչ այնքան ինչ-որ առանձնահատուկ խիզախության մեջ է, այլ այն բանում, որ դուք վստահ եք, որ եթե ծագեն տհաճություններ, դուք կկարողանաք ապացուցել, որ դրանցում մեղավորը մեկ ուրիշն է:
Եկել է այն օրերից մեկը, երբ նշանի ներկայացուցիչները աչքի են ընկնում աղետալի անհամբերությամբ` նրանց համար անգամ կարևոր չէ, թե ինչ անել, միայն թե` անել անմիջապես:
Ցուլ. Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ: Պրոֆեսիոնալ պարտավորությունների կատարումը, սեփական և ուրիշի խնդիրների լուծումը ձեզ օգնում են գլխից հանել տագնապալի մտքերը, շեղվել տհաճ հիշողություններից: Զգույշ եղեք նոր ծանոթներ ընտրելիս` այսօր ձեր հանդեպ ուշադրություն ցուցաբերող ոչ բոլորն են արժանի ձեր վստահությանը:
Բարենպաստ օր է բազմաբնույթ իմպրովիզների, անսովոր գործողությունների, պարկեշտության շրջանակներից դուրս գալու համար: Կարող են ուժեղ զգացմունքներ բորբոքվել, չի բացառված, որ այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները շրջեն ձեր կյանքը:
Երկվորյակներ. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;
Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:
Խեցգետին. Այսօր ցանկություն է առաջանում մի ինչ որ բան փոխել անձնական կյանքում: Ինչ էլ որ այսօր անելու լինեք, աշխատեք անել ամենաբարձր մակարդակով: Բավական է, որ մի աննշան վրիպում թույլ տաք, և անբարյացկամները անմիջապես կկառչեն դրանից, ցանկանալով վարկաբեկել ձեզ, կամ կփորձեն փչացնել այն հարաբերությունները, որոնք ձեզ համար հատկապես թանկ են:
Ձեզ հետաքրքրող հարցերը քննարկեք միայն նրանց հետ, ում դա իրոք վերաբերում է, մի բացեք ձեր գաղտնիքները նրանց առջև, ովքեր դեռևս չեն արժանացել ձեր վստահությանը:
Առյուծ. Աշխատեք զբաղվել հենց այն բաներով, որոնք ձեզ մոտ հետաքրքրվածություն և խանդավառություն են առաջացնում: Ստիպել ինքներդ ձեզ անել մի այնպիսի բան, որը թեկուզև կարևոր է, սակայն հրապուրիչ չէ, այսօր անօգուտ է` դուք ամեն ինչ կխճճեք, ինչ-որ բան կմոռանաք, կնայդայնանաք, իսկ արդյունքն էլ չի արդարացնի թափած ջանքերը:
Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, մտորել այն բանի շուրջ, թե ինչը կցանկանայիք ձեր կյանքում փոխել: Այստեղ կարևորը չշտապելն է, քանի որ փայլուն գաղափարները դեռևս դեպի ձեր պայծառ գլուխը շարժվելու ճանապարհին են:
Կույս. Անբարենպաստ օր է շփումների համար` ինչ էլ որ ձեզ ասեն այսօր շրջապատի մարդիկ, ասվածից ոչ մի բանը ձեզ դուր չի գալիս: Դրա հետ մեկտեղ էլ նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու գործ ունենալ ծայր աստիճան տհաճ անձնավորությունների հետ, և միայն ձեր հազվագյուտ ինքնավերահսկման ունակության շնորհիվ դուք չեք ասում այն, ինչ մտածում եք: Ձեր ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ, և դրանց պատճառով մի շարք կարևոր հարցեր մնում են չլուծված, ինչն էլ ձեզ խիստ նյարդանացնում է:
Կարելի է ոչ թանկ կենցաղային տեխնիկա գնել, իսկ ահա հագուստ, աքսեսուարներ և զարդեղեն ձեռք բերելուց ավելի լավ է հրաժարվեք:
Կշեռք. Այսօր խնդիրները չեն բացառվում, սակայն դրանք այնքան աննշան են, որ դրանց մասին անգամ հիշել չարժե: Իսկ ահա հաջողությունների և հաղթանակների մասին կարելի է զրուցել: Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով, ինչի համար երախտապարտ պետք է լինել առաջին հերթին ձեր նախազգացմանը, որն այսօր չափից ավելի սուր է: Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել, արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել կօգնեն մարդիկ, ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և ռոմանտիկ հրապույրներ:
Կարիճ. Պետք է խոսել ուղիղ և խաղալ բաց` խորամանկություններն ու խարդավանքները բոլորովին այն չեն, ինչն այսօր ձեզ կօգնի նպատակին հասնել: Բարենպաստ օր է շփումների, անձնական և գործնական հարցեր քննարկելու համար, միայն թե դուք ներքուստ պետք է պատրաստ լինեք փոխզիջումների, այլ ոչ թե դրանց մասին հայտարարեք` զրուցակցին աշխուժացնելու համար:
Դժվար է գերագնահատել պլանավորման կարևորությունը: Անգամ եթե դուք սովորաբար նախընտրում եք չհետևել ոչ մի գրաֆիկի, սա այն օրերից է, երբ պետք է բացառություն անել: Նախապես ծրագրելով ձեր անելիքը, դուք շատ ավելի բան կհասցնեք անել:
Աղեղնավոր. Աշխատեք չշտապել` այսօր հենց’ շտապողականությունը կարող է խնդիրների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Եվ թող շրջապատը ձեզ կոչ անի արագ գործելու` լսեք ոչ թե նրանց, այլ ձեր ներքին ձայնին: Արժե կարգուկանոն մտցնել ձեր ֆինանսական գործերում, պարտադիր վճարումներն անել: Իսկ ահա չպլանավորած գնումներից ավելի լավ է հրաժարվեք:
Օրը բարենպաստ է շփումների համար` դուք այսօր դուր եք գալիս մարդկանց, և նրանք դա չեն թաքցնում: Ամեն կողմից ուշադրության նշանները, հաճոյախոսությունները և նվերները չեն կարող ձեզ անտարբեր թողնել: Օգնությունն ընդունեք միայն նրանցից, ում լիարժեք վստահում եք:
Այծեղջյուր. Օրը ձեզանից պահանջում է ակտիվ մասնակցություն հասարակական կյանքում, անմնացորդ հետաքրքրվածություն ուրիշների գործերի նկատմամբ: Սեփական մտահղացումների իրականացումը պետք կլինի մի փոքր հետաձգել, բարեբախտաբար` կարճատև, քանի որ շատ շուտով դուք դրանց ձեռնամուխ կլինեք նոր թափով: Օրը խոստանում է զգալի դրամական մուտքեր` նշանի այն ներկայացուցիչներին, ում գործը կապված է շոու-բիզնեսի և զվարճանքի ինդուստրիայի հետ:
Ձեր դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը, ընդ որում` դրան դուք հասնում եք առանց լուրջ ջանքերի: Սակայն հիշեք, որ հաճոյախոսություններ շռայլող մարդիկ միշտ չէ, որ անկեղծ են:
Ջրհոս. Օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ միտումները թափ են հավաքում ժամանակի հետ, այդ իսկ պատճառով էլ կարևոր գործերը և պատասխանատու հանդիպումները ավելի լավ է թողնեք օրվա երկրորդ կեսին: Առավոտյան առկա վատ ինքնազգացողությունը երեկոյան կկարգավորվի:
Այսօր սովորականից ավելի բաց և անկեղծ եք. խուսափում եք ակնարկներից և երկակի ֆրազներից, ինչից շրջապատը սկզբում զարմացած է, իսկ հետո հասկանում է, որ ձեզ հետ շատ հեշտ ու հաճելի է գործ ունենալը: Հնարավոր են անսպասելի ռոմանտիկ խոստովանություններ, չեն բացառվում կյանքում շրջադարձային փոփոխություններ:
Ձկներ. Օրվա առաջին կեսը անիմաստ գործերի և առանց լուրջ պատճառների կոնֆլիկտներ ծագելու ժամանակահատվածն է: Դա ահռելի ծանրաբեռնում է ձեր նյարդային համակարգը: Ցավոք, դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դա ինքնուրույն դրանց հասնելն է: Այդ խնդրին վերաբերվեք ծայր աստիճան պատասխանատվությամբ` չէ որ խոսքը գնում է ոչ միայն ձեր տրամադրության, այլ` ինքնազգացողության:
Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հանգիստ և բարենպաստ ժամանակահատված է, ոը խոստանում է ամենատարբեր գործերում բազմաթիվ հաջողություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են անզուգական գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ: