
«Լեսթեր»-ը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Ջեյմի Վարդին, որի համաձայն` Անգլիայի Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի աշխատավարձը կկրկնապատկվի. հայտնում է Mirror-ը:
2014 թվականին Վարդին նոր պայմանագիր էր ստորագրել «Լեսթեր»-ի հետ` շաբաթական 40 հազար եվրո աշխատավարձով: Այս պայմանագիրը կգործի ևս երկուսուկես տարի: Ակումբը ցանկանում է հարձակվողի հետ նոր պայմանագիր ստրագրել, համաձայն որի` աշխատավարձը շաբաթական կկազմի 80 հազար եվրո:
Ոչ պաշտոնական տվյալներով` Վարդիի ծառայություններով հետաքրքրված է «Չելսի»-ն, որը ձմեռային տրանֆերային պատուհանի ժամանակ կփորձի իրականացնել գործարքը: