«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը որոշել է մեղմացնել ակումբում տիրող կարգուկանոնը: Դա եղել է ֆուտբոլիստներ Ուեյն Ռունիի, Մայքլ Կերիկի, Կրիս Սմոլինգի և Խուան Մատայի հետ հանդիպումից հետո. վստահեցնում է Daily Mail-ը:
Հոլանդացի մասնագետը լսել է ֆուտբոլիստների քննադատությունները և գնացել զիջումների: Նշվում է, որ Վան Գալը դեռ վայելում է ֆուտբոլիստների վստահությունը, սակայն ակումբը պարտվել է վերջին երեք խաղերում: