Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում էին 6 կուսակցություններ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Առաքելություն», ՀԱԿ, եւ մեկ դաշինք՝ «Բարեւ Երեւան», որոնք մասնակցության համար վճարել էին 3-միլիոնական դրամ գրավ: Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունները պարտվելու դեպքում չեն կարող ստանալ վճարված գումարները: ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Առաքելության» վճարած գումարները՝ շուրջ 12 մլն դրամ, «գնալու» են ՀՀ բյուջե:
ԳՆԱՑ ԲՅՈՒՋԵ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ