Երբ 2009թ. մայիսի 31-ին երեւանցիներն ընտրում էին իրենց առաջին քաղաքապետին եւ իշխող ուժի՝ ՀՀԿ-ի թեկնածուն ներկայիս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյան էր, ընտրական այդ գործընթացում մեծ ակտիվություն ուներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սակայն նա որպես ընտրող չէր մասնակցում քաղաքապետի ընտրություններին, քանի որ գրանցված չէր Երեւանում, ինչի համար մի պահ տխրել էր: Եվ ահա 4 տարի անց՝ 2013թ. մայիսի 5-ին կայացած ավագանու ընտրություններին, Հ. Աբրահամյանն արդեն երեւանցի է: Ինչո՞ւ Հ. Աբրահամյանն արտաշատցու իր կերպարը փոխեց՝ դառնալով երեւանցի: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանից: Սակայն նա ընդամենը ասաց. «Ե՛վ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրությունների ժամանակ Հ. Աբրահամյանն իր ընտրությունը կատարել է թիվ 10/8 ընտրատեղամասում»:
ԻՆՉՈ՞Ւ ԵՐԵՎԱՆՑԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ