ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարները՝ համացանցից
Թեեւ ՀՀ սահմանին լարված իրավիճակ է, եւ մենք գրեթե ամեն օր լսում ենք հակառակորդի կրակոցից զոհված զինվորների բոթը, բայց ՀՀ պաշտպանության նախարարի ընտանիքում միանգամայն այլ մթնոլորտ է: Նախարարին եւ իր տիկնոջը կարծես չի էլ հուզում երկրում տիրող լարվածությունը, նրանք միմյանց գրկախառնված՝ ֆոտոսեսիաների են մասնակցում, երգում, պարում՝ դառնալով հասարակական ու քաղաքական շրջանակների քննարկումների առարկա:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետում է կատարվում որդեգրման պետական գրանցումը, եւ որքա՞ն գումար պետք է վճարել:
Գայանե Պետրոսյան (42 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին՝ ակտային գրանցման պատճենը ստանալու համար: Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից, որից հետո, մեկօրյա ժամկետում, կատարվում է որդեգրման գրանցում:
ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում:
Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար գանձվում է պետական տուրք՝ 300000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք հիմնականում որդեգրում են հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: 2013 թվականին որդեգրված 38-ից 34-ին որդեգրել են ՀՀ սահմաններից դուրս բնակվող անձինք: Նմանատիպ պատկեր է նաեւ 2014թ., երբ որդեգրված հատուկ կարիքներ ունեցող բոլոր 17 երեխաներին որդեգրել են ՀՀ սահմաններից դուրս բնակվող անձինք:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ արտոնություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք: Եվ հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:
Ալիսա Մնոյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն: 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն: 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն:
Միաժամանակ հայտնում ենք, որ վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձին հաշմանդամ ճանաչելու նույն օրը: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, սոցիալական oգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեսակները:
ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամների թիվը 2014 թվականին կազմել է 198 հազար 619, իսկ 2013-ին՝ 193 հազար 836: