Կարևոր է խաղողի տեսակը. ինչպես շամպայն ընտրել Ամանորի համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այնպես է ստացվել, որ ամենակարևոր առիթներն ընդունված է նշել շամպայն ըմպելով: Իսկ էլ ի՜նչ ամանորյա սեղան՝ առանց շամպայնի:

kak_vybrat_shampanskoe_na_novyi_god

Ինչպես ընտրել շամպայն

Հաճախ տոնական ըմպելիքը ոչ թե շամպայն է, այլ՝ գինի, որը մենք այդքան սովորել ենք հենց շամպայն անվանել: Այդ դեպքում ինչ տեսք ունի այն և ինչպես տարբերել գինուց:

Ընտրում ենք արտադրողին

Իսկական շամպայնն արտադրվում է միայն խաղողի երեք տեսակից` Chardonnay, Pinot Noir և  Pinot Meunier: Շամպայն ընտրելիս ուշադրություն դարձրեք պիտակին, որտեղ նշված է արտադրողի անունը և, իհարկե, բարձրակարգ շապայնը չի կարող մատչելի լինել:

Ընտրում ենք որակը

Պիտակի վրա պետք է նշված լինի նաև որակի չափանիշը, որից էլ կախված է նաև շամպայնի արժեքը: Պիտակի վրա անպայման պետք է նշված լինի խմիչքի գույնը, իսկ դա կարող է լինել միայն վարդագույն և սպիտակ: Իհարկե, վարդագույն շամպայնի արտադրությունը շատ քիչ տոկոս է կազմում:

beloe_shampanskoe

Ինչպես ճիշտ գնել շամպայն և պահել

Շատ կարևոր պայման է շաքարի քանակության առկայությունը: Անկախ արտադրողից, այդ թիվը պետք է անպայման նշված լինի պիտակի վրա: Ճիշտ շամպայն գնելուց զատ կարևոր հարց է խմիչքի պահպանությունը: Շիշը պետք է անպայման մուգ ապակուց լինի, հակառակ դեպքում խմիչքը կունենա կծու համ: Փականը պետք է լինի կարտոնե, որը գրեթե իսպառ բացառում է օդի ներթափանցումը շշից ներս: Շամպայնը պետք է անպայման պահել հորիզոնական վիճակում:

rozovoe_shampanskoe

Որպեսզի խմիչքից հաճույք ստանաս, պետք է ճիշտ ըմպես այն: Պետք չէ արագ ըմպել, այլ պետք է վայելել խմիչքի համը` հաճույք ստանալով ամեն կումից:




Լրահոս