Ինչ զգեստով դիմավորել Ամանորը. համեստությունն այս անգամ չի ողջունվում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Kulinyamka.ru-ն ներկայացնում է, թե ինչ տեսքով և ինչպես պետք է դիմավորել նոր` 2016 թվականը: Ժողովրդական ասացվածքն ասում է` «ինչպես դիմավորես Նոր Տարին, այնպես էլ այն կանցկացնես»:

Վերջին ժամանակներս նորաձև է դարձել հագուստ ընտրել և տոնել Ամանորը` ելնելով արևելյան օրացույցի տվյալների հիման վրա: Նախապե սենք տեղեկանում ենք, թե հաջորդ տարի որ կենդանին է լինելու մեր ուղեկիցը, նրա բնավորությունն ու նախասիրությոնները:

Արդեն հայտնի է, որ 2016 թվականը հրե կապիկի տարի է: Տոնական հագուստի մեջ նախընտրելի է կարմիրի առկայությունը` բաց և մուգ բոլոր երանգներով: Հրե կապիկին դուր կգա նաև այն ամենն, ինչ ոսկեգույն է և փայլուն:

Ինչ հագնել Ամանորին

Կապիկն անկախատեսելի է: Նրան դուր կգա փայլուն, վառ, անսովոր և գեղեցիկ  զգեստները: Այդ պատճառով էլ պետք է ընտրել այնպիսի վառ հագուստ, որը բոլորի ուշադրությունը կսևեռի ձեզ վրա:

v_chem_vstrechat_novyi_god_10

Բայց և այնպես արտաքին տեսքի հետ կապված բոլոր մանրուքները պետք է որոշել նախօրոք: Պետք է ջանալ, որպեսզի տեսքը լինի ավարտուն, այլ ոչ թե այնպիսի տպավորություն ստեղծվի, թե պատրատսվել եք վերջին րոպեներին: Բացի հիմնական գույներից կարող եք ընտրել նաև արծաթագույն և վարդագույն երանգներ:

v_chem_vstrechat_novyi_god_3

Այս անգամ ավելի լավ  է ընտրել բնական գործվածքներ` ատլաս և մետաքս: Նուրբ և փայլուն գործվածքները հիանալի են համընկնում տոնական զգեստների համար:

v_chem_vstrechat_novyi_god_7

Զգեստի երկարությունը կարող է լինել ինչպես չափազանց կարճ, այնպես էլ` երկար: Սակայն շատ կարևոր է ընտրել այնպիսի հագուստ, որով ձեզ ավելի հարմար կզգաք: Մինչև ծնկներ հասնող, չափազանց կարճ, կամ ոտքերն ամբողջությամբ փակող բոլոր զգեստներն էլ ակտուալ կարող են լինել:

v_chem_vstrechat_novyi_god_5

 

v_chem_vstrechat_novyi_god_6

Մի՛ վախեցեք բացել ուսերն ու մեջքը: Համեստությունն այս անգամ չի ողջունվում:

v_chem_vstrechat_novyi_god_2

 

v_chem_vstrechat_novyi_god_8

 

v_chem_vstrechat_novyi_god_9

 

Արտաքին տեսքի ամբողջական կերպարի անբաժան մաս է կազմում սանրվածքը: Եվ շատ կարևոր է հագուստից բացի մտածել նաև մազերի հարդարման մասին: Այն պետք է համապատասխանի հագուստին: Ամանորը թույլ է տալիս դուրս գալ սովորական կերպարից և հետաքրքիր սանրվածքներ ստանալ ու ամբողջացնել արտաքին տեսքը:

v_chem_vstrechat_novyi_god_13

Կապիկի տարվա հետ համահունչ են լոքոնները, գանգուր մազերը: Եթե որոշել եք հավաքած մազերով դիմավորել Ամանորը, ապա պետք է ընտրել որևէ գունավոր ատրիբուտներ:

v_chem_vstrechat_novyi_god_12

Դիմահարդարումն ու մատնահարդարումը նույնպես կարող են վառ լինել:

v_chem_vstrechat_novyi_god_4

Ամանորյա զգեստի ընտրման հետ մեկտեղ պետք է մտածել նաև զարդերի մասին: Այս անգամ ակտուալ են բոլոր փայլուն մետաղները: Փորձե՛ք փայլել՝ ինչով հնարավոր է:

Սակայն, ի վերջո, արտաքին տեսքից զատ, իհարկե, շատ կարևոր է համապատասխան տրամադրությունը:




Լրահոս