Ամանորին շատ քիչ ժամանակ է մնացել և avnstars.com-ը ներկայացրել է թե կենդանակերպի որ նշանն ինչպես պետք է դիմավորի Ամանորը:
Ածյեղջյուր
Ածյեղջյուրներից շատերը չեն սիրում Ամանորը և դա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ բոլորը հիշում են տոների մասին , բայց մոռանում ամենագլխավոր տոնը` նրանց ծննդյան օրը: Կամ էլ չեն մոռացել, սակայն որևէ նվեր չեն տվել, իսկ տոներից հետո դրանց համար այլևս գումար չկա:
Ջրհոս
Նոր տարին ջրհոսների ամենասիրելի տոներից մեկն է: Իգական սեռի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են սպասում Ամանորին: Նրանք նաև շատ ճիշտ են պատրաստվում Ամանորին:
Ձկներ
Ձկներն ամեն տարի փորձում են իդեալական խնջույք կազմակերպել, սակայն շատ հաճախ դա չի ստացվում, քանի որ հյուրերից մեկը հաստատ կորոշի ներկայանալ ջինսերով կամ ոչ տոնական զգեստով: Այս ամենի հետ մեկտեղ ձկներն իրենց համար պետք է իդեալական զգեստ ընտրեն և իհարկե համապատասխան դիմահարդարում:
Խոյ
Սովորաբար դեկտեմբերի 31-ին խոյերին հաճախ կարելի է հանդիպել այսպիսի արտահայտությամբ` «Արդեն ամանոր է»: Բանն այն է, որ ցանկացած Ամանոր խոյերի համար հանկարծակի է գալիս, քանի որ նրանք մշտապես աշխատանքի մեջ են խորասուզված: Իսկ հենց Ամանորի գիշերը նրանք ուրախանում են մնացած 364 օրերի փոխարեն , իսկ առավոտյան չի էլ հիշում, թե ինչեր է արել:
Ցուլ
Ցուլերը վստահ են, որ Ամանորը պետք է դիմավորել ավանդական: Ակդ պատճառով կին ցուլերն արդեն դեկտեմբերի 1-ից սկսում են տոնական պատրաստությունները և զարդարում բնակարանը: Մի խոսքով, դեկտեմբերի 31-ին նրանք հոգնած են լինում, չէ որ սեղանին ամենաքիչը պետք է հինգ տեսակի աղցան լինի:
Երկվորյակներ
Երկվորյակները խելագարվում են Ամանորի համար, սակայն կարծում են, որ ոչ ոք չի կարողանում լիարժեք նշել այն: Այդ պատճառով նրանք տոնական ծրագիրը նախօրոք են կազմում և բազմաթիվ մրցույթներ հորինում:
Խեցգետին
Խեցգետիններն Ամանորը ընտանեկան տոն են համարում, այդ պատճառով նրանք չեն էլ մտածում այն ռեստորանում կամ որևէ այլ վայրում նշեկու մասին: Ընդ որում, պետք է հասկանալ, որ եթե խեցգետինը որևէ մեկին դեկտեմբերի 31-ի գիշերն իր տուն է հրավիրել, ապա նրան համարում է ընտանիքի լիարժեք անդամ:
Առյուծ
Կին-առյուծներն այդ օրը մտածում են միայն փայլուն տեսք ունենալու մասին: Բայց Ամանորին նրանք ցանկանում են փայլել մյուսների կողքին և առանձնահատուկ տեսք ունենալ:
Կույս
Կույսերը չեն սիրում Ամանորն առաջին հերթին ծախսերի համար և դրանք ավելորդ են համարում: Նրանք նաև սխալ են համարում գիշերը սնվելը , այդ պատճառով նրանք դիմանում են մինչ կեսգիշեր և քնում:
Կշեռքներ
Կին-կշեռքներն Ամանորի գիշերը մտապես դեպրեսիվ վիճակում են լինում: Դա այն պատճառով, որ նրա հրաշքներով լի ինչ-որ բանի էր սպասում, սակայն իրականում դա այդպես չի լինում: Այդ պատճառով նրանք տոնական օրերն անցկացնում են համակարգչի առջև կամ հեռախոսը ձեռքին:
Կարիճ
Կարիճները ցույց են տալիս, թե Ամանորը նրանց համար կարևոր չէ: Այդ պատճառով նրանց պետք է համոզել, որպեսզի գեղեցկանան և մոտենան տոնական սեղանին:
Աղեղնավոր
Կին-Աղեղնավորները վստահ են, որ Ամանորն ամենաձանձրալի տոներից մեկն է: Այդ պատճառով նրանք գերադասում են ոչ թե նստել տանը և հեռուստացույցով դիտել տոնական հաղորդումներ և նստել սեղանի շուրջ , այլ անհետանալ մի քանի ժամով, ապա վերադառնալ բավական ուրախ տրամադրությամբ: