Արդեն 2016 թվականն է, իսկ դա նշանակում է, որ այս տարվա խորհրդանիշը կապիկն է: Armlur.am-ը ներկայացնում է Ազգային ժողովի պատգամավորներից ովքեր են ծնվել կապիկի տարում (1980, 1968, 1956 , 1944 թվականներին): Նրանց թիվն այնքան էլ փոքր չէ:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 19-ին: Պատգամավորն օգոստոսին կդառնա 48 տարեկան:
1956 թվականին է ծնվել ԲՀԿ-ական պատգամավոր Արա Արամյանը, ով այս տարի կբոլորի իր 60-այակը: Նա ևս ծնվել է կապիկի տարում:
1980 թվականի նոյեմբերին է ծնվել ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, ով այս տարի կդառնա 36 տարեկան:
Այս տարի իր 60-ամյակն է բոլորելու Գագիկ Ծառուկյանի խնամի-պատգամավոր Մուրադ Գուլոյանը:
Հուլիսի 14-ին էլ 60 տարեկան կդառնա ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Խնամու հետ մեկտեղ այս տարի 60 տարեկան կդառնա նաև ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Այս տարի 60-ամյակ նշողները շատ են լինելու: ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ևս այդ տարի կբոլորի 60 տարեկանը:
ՀՀԿ-ական Սպարտակ Մելիքյանը ևս ծնվել է կապիկի տարում: Նա վաղը` հունվարի 2-ին կդառնա 48 տարեկան:
Օրեր անց` հունվարի 5-ին, ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը կդառնա 60 տարեկան:
Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանն էլ հունիսին կդառնա 48 տարեկան: Նա ևս ծնվել է կապիկի տարում: