2015 թվականին տեղի ունեցած իրադարձություններ, որոնք ցնցեցին ողջ աշխարհը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականին աշխարհում տեղի ունեցան բազմապիսի իրադարձություններ, որոնք հայտնվեցին թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային մամուլի կիզակետում:

Armlur լրատվականը փորձել է առանձնացնել 2015 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ցնցեցին ողջ աշխարհը:

Միջազգային մամուլի ուշադրություն կենտրոնում թերևս Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն էր՝ իր դաժանություններով, ահաբեկչություններով: Միջազգային օրակարգում էր նաև սիրիական ճգնաժամն ու դրա հետևանքները, ներգաղթյալների մեծ հոսքը Եվրոպա, ովքեր պատերազմի պատճառով ստիպված եղան լքել իրենց հայրենիքն ու բռնել գաղթի ուղին: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ ծովով Եվրոպա է հասել գրեթե 1 միլիոն ներգաղթյալ: Տարեսկզբից ծովով Եվրոպա հասնելու ճանապարհին 3455 մարդ է խեղդվել:

Այս ամենը հանգեցրեց ահաբեկչական լուրջ սպառնալիքի առաջացմանը: Եվ մինչ ողջ աշխարհը սարսափով արձագանքում էր Եվրոպայում կատարված ահաբեկչություններին՝ Իսլամական պետության ծայրահեղականները միջնադարյան դաժանության կադրեր էին ցուցադրում:

Ինչևէ, մնում է հուսալ, որ մի օր մարդը կապրի խաղաղ աշխարհում, որ կվերանան բոլոր տեսակի ահաբեկչություններն ու մարդ էակը զենք չի բարձրացնի իր նմանի վրա:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինե Պողոսյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս