Ինչ է սպասվում հրե Կապիկի տարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` 2016 թվականը, արևելյան հորոսկոպի համաձայն, Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է: Կապիկն իր իրավունքների մեջ է մտնելու ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 8-ից և այդ կենդանու տիրապետության շրջանը տևելու է մինչև 2017 թվականի հունվարի 27-ը:

Կրակե կապիկը կրկնակի կապիկ է:  Հենց նմանատիպ տարում  է, որ մարդիկ հնարավորություն կստանան փոխել իրենց կյանքը, և անել այն, ինչ վաղուց էին երազում: Կապիկի տարում մշտապես որևէ   խոշոր իրադարձություն է տեղի ունենում, և դա ոչ միայն անհատի, այլև տարբեր երկրների համար:

Կապիկի տարում պետք է գործել վճռական՝ հույսը դնելով սեփական կամքի և ուժերի վրա. Կապիկը չի սիրում նրանց, ովքեր ձեռքերը ծալած սպասում են ինչ-որ բանի, հետևաբար պետք է գործեք ինքներդ:

2016 թվականի գույնը կարմիրն ու նարնջագույնն է: Հենց այս գույնի քարերն էլ հաջողություն կբերեն մարդկանց: Կապիկի տարերքներից  է նաև մետաղը, այնպես որ գալիք տարի նախապատվությունը պետք է տալ մետաղյա իրերին:

Աստղերը խորհուրդ են տալիս  չշտապել ամուսնության հարցում, քանի որ 2016 թվականը նահանջ տարի է: Միևնույն ժամանակ, գալիք տարին միայնակներին հնարավորություն կտա նոր հարաբերություններ սկսելու և սեր գտնելու:

Իսկ աշխատանքի և բիզնեսի տեսակետից 2016 թվականը կժպտա նրանց, ովքեր շատ կաշխատեն: Տարին բարեհաջող կլինի աշխատանքի և նույնիսկ մասնագիտության փոփոխության համար:




Լրահոս