Հրապարակ. Բատկան կմասնակցի եկեղեցու օծմանը, ապա կգնա ընթրիքի` Փարավոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մաքսային միության անդամ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան: Այցը նախատեսված է եղել վաղուց` տեղեկացրել են նախագահականից, սակայն համընկել է դարի արարողության` ԲՀԿ առաջնորդի կառուցած եկեղեցու բացման հետ, որին մասնակցելու հրավեր է ստացել ողջ իշխանական էլիտան` վարչապետով, Աժ պատգամավորներով հանդերձ: Կառավարությունից “Հրապարակը” տեղեկացել է, որ Տիգրան Սարգսյանը չի մասնակցելու արարողությանը, մասնակցելու է Սերժ Սարգսյանը: Օդանավակայանում Բատկային դիմավորելուց հետո Ծառուկյանը նրան տարել է իր տուն` հյուրասիրելու: 
“Հիշեցնենք, որ Բատկան և Ծառուկյանը, այսպես ասած, բիզնես-“պարտնյորներ” են. Ծառուկյանը Բելառուսում ունի կոնյակի գործարան և փորձում է հասնել նրան, որ ինքը լինի Հայաստանից Բելառուս միակ կոնյակ արտահանողը, ինչը հայաստանյան իշխանություններին դուր չի գալիս: “Եվրոպայի վերջին դիկտատորը” հանդիպելո՞ւ է իր հին բարեկամ Ռոբերտ Քոչարյանին, չհաջողվեց ճշտել: Հիշեցնենք, որ Բատկան մի քանի տարի առաջ, երբ արդեն նախագահ էր Սերժ Սարգսյանը, որդու` Կոլյայի հետ եկել էր Հայաստան ու դահուկ էր քշում Ծաղկաձորում` Քոչարյանի հետ: Այս անգամ Բատկան 2 որդիներին է բերել: Մեծին` Վիկտորին, և փոքրին` Կոլյային, միջնեկը` Դիման, մնացել է Սինսկում: Հիշեցնենք նաև, որ 10 տարեկան Նիկոլայը Բատկայի արտաամուսնական որդին է: Ի դեպ, որքան էլ ԲՀԿ-ից պնդում են, թե այսօր տեղի է ունենալու միայն եկեղեցու բացումը, հրավիրատոմսերում գրված է` հրավիրվում եք ժամը 15-ին մասնակցելու եկեղեցու արարողությանը, իսկ ժամը 19-ին “Փարավոնում”` ընթրիքի”,- գրել է թերթը:




Լրահոս