Ռուսաստանում գլոբալ տաքացման տեմպը 2,5 անգամ ավելի արագ է, քան ամբողջ աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ռուսաստանում գլոբալ տաքացման ցուցանիշը առավել քան կրկնակի ավելի մեծ է, քան նույնի ցուցանիշի միջինը՝ ամբողջ աշխարհի համար:

Այս մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը և հավելում, որ ամբողջ երկրի տարածքում աճել են ջրհեղեղները և անտառային հրդեհները:

Ներկայացված զեկույցի համաձայն՝ 1976-ից սկսած Ռուսաստանում ջերմաստիճանը բարձրացել է տարեկան 0.42 աստիճանով ըստ Ցելսիուսի: 0.17 աստիճան կազմող համաշխարհային նույն ցուցանիշի համադրությունը հուշում է, որ գլոբալ տաքացման տեմպը Ռուսաստանում 2.5 անգամ ավելի մեծ է:




Լրահոս