ArmLur.am-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ այսօր՝ ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բովաձոր գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բովաձոր գյուղում այրվում է Վ. Հ.-ին պատկանող «Համացված կերերի գործարան» ՍՊԸ –ի թռչնաբուծարանի տանիքի փայտյա կառուցատարրերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.15-ին, մարվել՝ 14.25-ին:
Այրվել են տանիքի ներսի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 60 քմ՝ մասնակի: