Հրապարակ. Քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին: Հունիսի 8-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու անդրանիկ նիստը, ուր մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետի իր թեկնածուին: Ըստ “Երևանի մասին” օրենքի` երեք օր հետո էլ պետք է տեղի ունենա քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Ինչպես նախագահի, այնպես էլ քաղաքապետի երդմնակալությունն ունի արարողակարգային իր “ատրիբուտները”, ավագանու ամենատարեց անդամը նախօրոք` ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երևանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, և բուն արարողության ժամանակ կանցկացնի նորընտիր քաղաքապետի լանջին`երդմնակալու-թյան համար: Այդ լանջաշղթան Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ է կրելու:




Լրահոս