
CNN գործակալության փոխանցմամբ՝ ավստրիական ոստիկանությունը շաբաթ օրը հայտարարել է, որ հետախուզական ծառայության անհայտ մեկը զգուշացրել է եվրոպական քաղաքներին հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին:
Հայտարարության համաձայն՝ հարձակումները տեղի կունենան Սուրբ Ծննդի և Նոր տարվա միջև ընկած օրերին: Ոստկանությունը, սակայն, չի նշել քաղաքների անունները, որոնց վերաբերյալ ստացվել են նախազգուշացումները:
Արձագանքելով ահաբեկչական վտանգի նախազգուշացմանը՝ Վիեննայի և Եվրոպայում այլ քաղաքների ոստիկանությունը ուժեղացրել են անվտանգության մակարդակը՝ մեծացնելով ոստիկանական հսկողությունը հանրային վայրերում՝ հատկապես կարևոր միջոցառումների ժամանակ և մեծ երթևեկությամբ վայրերում: