
Դեկտեմբերի 26-ին ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ անդամները այցելեցին վեցամյա փոքրիկ Արմանին, ով վերջերս խնդրել էր օգնել իրեն գրենական պիտույքների հարցով:
Ինչպես հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ-ն, անտարբեր չգտնվելով փոքրիկի խնդրանքի նկատմամբ, այցելեց նրա ընտանիքին և օգնություն ցուցաբերեց սննդի ու գրենական պիտույքների տեսքով: ՀՀԿ-ական երիտասարդները զանազան նվերներ տվեցին ընտանիքի երեխաներին, ինչպես նաև հեռախոս փոքրիկ Արմանին:
Անակնկալ այցելությունից և նվերներից փոքրիկ Արմանի ողջ ընտանիքը շատ հուզված և տպավորված էր:
Հավելենք, որ ՀՀԿ ԵԿ-ն պարբերաբար նմանատիպ օժանդակություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին: