Նովոսիբիրսկում տղամարդը թալանել է կնոջը վարկ տալ մերժած բանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նովոսիբիրսկում անհայտ տղամարդը Խնայբանկն է թալանել: Նա մտել է բանկի բաժանմունք ատրճանակ հիշեցնող առարկան ձեռքին և, դրանով սպառնալով աշխատակիցներին, ներխուժել է պահոց:

Ինչպես հայտնում է ռուսական «LifeNews»-ը՝ վախեցած աշխատակիցները, ըստ նախնական տվյալների, տարբեր արժույթներով ընդհանուր առմամբ նրան տվել են 12 միլիոն ռուբլուց ոչ պակաս գումար:

Ըստ բանկի աշխատակիցների՝ մինչ այդ ողջ շաբաթվա ընթացքում իրենց բաժանմունք մի կին է հաճախել, ով ցանկացել է վարկ վերցնել հիվանդ երեխայի բուժման համար: Գումարը նրան անհրաժեշտ է եղել դեկտեմբերի 27-ին, սակայն բյուրոկրատական քաշքշուկը նրան խանգարել է վարկը ստանալ մինչ այդ օրը:




Լրահոս