«Ռեալ»-ն ուզում է Մոուրինյոյին, իսկ նա այլ բան է գերադասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պայմանագիր է առաջարկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

«Armsport.am»-ի փոխանցմամբ` «The Sunday Times»-ը հայտնում է, թե մադրիդցիների ղեկավարությունը ցանկանում է, որ պորտուգալացի մասնագետն անմիջապես գլխավորի «Ռեալը», քանի որ Ռաֆայել Բենիտեսը կորցրել ՝ ակումբի ղեկավարության վստահությունը:

Սակայն Մոուրինյոն պատրաստ չէ ընդունել այդ առաջարկը, քանի որ մտադիր է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: 52-ամյա մասնագետը սպասում է «կարմիր սատանաների» ներկայիս մարզիչ Լուի վան Գալի շուրջ ստեղծված իրավիճակի պարզեցմանը, ով կարող է թիմի անհաջող ելույթների պատճառով պաշտոնանկ արվել:

Մոուրինյոն ցանկանում է մնալ Անգլիայում, որպեսզի հնարավորություն ունենա տեսնվել ընտանիքի հետ, որն ապրում է Լոնդոնում և չի ցանկանում տեղափոխվել:




Լրահոս