Ժողովուրդ. Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալի մայրը` կավա՞տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում ընթանում է Հռիփսիմե Հարությունյանի, Էլզա Սահակովայի և Զվարթ Ալավերդյանի գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են “Լիլիթ” հյուրանոցային համալիրում պոռնկության զարգացմանը նպաստելու մեջ: 
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով սույն հյուրանոցային համալիրը պատկանում է Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարատ Գրիգորյանին, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է: Ուշագրավն այն է, որ գնդապետը պոռնկությամբ զբաղվելու համար կալանավորված Հռիփսիմե Հարությունյանի որդին է այսինքն`ուսադիրներով ընտանեկան բիզնես են զարգացրել: 
Սակայն Մ. Գրիգորյանը “ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Իմ մայրը կապ չունի: Այս ամեն ինչի գլուխը թաքնված է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետևում, և նրա պատվերով է ամեն ինչ այսպես ներկայացվումե: Թե ով է այդ պաշտոնյան, նա չգաղտնազերծեց: Թերթը տեղեկացել է, որ Գրիգորյանն իր սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 
Մանրամասները` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս