Դեռևս 2005-ի հունիսի 21-ին`ժամը 12:30-ի սահմաններում, “ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88” նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Պավել Մանուկյանին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծել էին: Պ. Մանուկյանը ջուր էր ուզել, ու նրան բաժակով ջուր էին տվել` մեջը թքած: Այդ ժամանակ ՀՅԴ-ն հանդես եկավ Պավլիկին սատարող հայտարարությամբ: Սակայն օրերս նույն Պավլիկ Մանուկյանը հանդես եկավ ՀՅԴ-ի հասցեին սուր քննադատությամբ: Ինչո՞ւ եք դուրս եկել ՀՅԴ-ի դեմ:
“Ժողովուրդ”-ի հարցին Մանուկյանը պատասխանեց. “Հայ հեղափոխական դաշնակցությունը լռեց այն ժամանակ, երբ իրենց վճարեցին, այսինքն`ՀՅԴ բյուրոն: Նրանց դրա համար առատորեն վարձատրեցին` ԱԳ նախարարի պորտֆել տվեցին ԼՂՀ-ում ի դեմս Գեորգի Պետրոսյանի, որն այժմ բյուրոյի անդամ է, և մեկ էլ քաղաքաշինության փոխնախարարի պորտֆելը ստացան: Եվ ամեն ինչ շրջվեց իմ դեմ: Իրենց գինն այդ էր”: Ստացվում է, որ ծեծված ազատամարտիկը Ս. Օհանյանին ներել է, իսկ ՀՅԴ-ին`ոչ:
Մանրամասները` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում