Մեսսին՝ Globe Soccer Awards-ի դափնեկիր՝ որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է Globe Soccer Awards մրցանակը՝ որպես 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույն ակումբ է ճանաչվել «Բարսելոնա»-ն, իսկ լավագույն մարզիչը Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսն է:

Մրցանակաբաշխութունը, որը կազմակերպում է ակումբների Եվրոպական ասոցիացիան (ECA), կայացել է դեկտեմբերի 27-ին Արաբական Միացյալ Էմիրություններում: Հաղթողներին վճռել է ժյուրին, որում ներառված են եղել ֆուտբոլային հայտնի գործիչներ:

Լավագույն ակադեմիայի մրցանակը ստացել է «Բենֆիկա»-ն: Տարվա մրցավար է ճանաչվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռավշան Իրմատովը, իսկ լավագույն գործակալ է ճանաչվել պորտուգալացի Ժորժե Մենդեշը: «Լավագույն նախագահ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:




Լրահոս