Մտադիր եմ ապացուցել Բարսելոնային, որ արժի ինձ գնել. Գոնսալվեշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլական «Ֆլումինենսեի» կիսապաշտպան Ռոբերտ Գոնսալվեշը, ով վարձավճարով կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա», մտադիր է նոր ակումբին ապացուցել իր կարողությունները։

«Իմ առաջ Եվրոպայում հանդես գալու մարտահրավերն է եւ «Բարսելոնային» համոզելու, որ արժի ինձ ձեռք բերել։ Երազում եմ ակումբի հիմնական թիմում հաջողության հասնելու մասին։ Օգնելու եմ ակումբակիցներին՝ փորձելով բրազիլական խաղաոճը»,- Ռոբերտի խոսքը մեջբերում է «Weloba»-ն։




Լրահոս