Ժողովուրդ. Առաջիկայում գազը կթանկանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում առաջիկայում բարձրանալու է գազի սակագինը: Ճիշտ է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրել է, որ ՀՀ-ում գազի սակագինը բարձրացնելու մասին դեռևս հայտ չի ստացել, սակայն “Հայռուսգազարդ”-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ առաջիկա ամիսների ընթացքում այդ դիմումը, այնուամենայնիվ, կներկայացվի: Հատկապես որ առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանում համապետական ընտրություններ չեն սպասվում: Ինչը նշանակում է, որ իշխողներն անարգել կգործեն: 
Թերթը հիշեցնում է, որ ՀՀ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց գազի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ համաձայնության գալ ռուսական կողմի՝ “Գազպրոմ”-ի հետ: Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ հիմա բանակցություններն ընթանում են սակագնի վերաբերյալ այն թեքումով, որ այն գոնե շատ չբարձրանա:

Շարունակությունը՝  ” Ժողովուրդ ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս