Armlur.am-ը մի քանյի հարցեր է ուղղել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին:
2016-ին կլինեմ նորից Ֆեյսբուքում, որովհետև …. իր օպերատիվությամբ և հետադարձ կապի ակտիվությամբ դեռևս չգերազանցված հարթակ է:
Մյուս տարի չեմ նեղանա լրագրողներից, որովհետև … իրականում լրագրողները մեղք չունեն, խմբագիրներից նեղանալն էլ հրապարակումների վերնագրերի վրա առանձնապես դրական չի ազդի:
Մյուս տարի չի փոխվի իմ որոշումը … մարդկանց կյանքը փոքր-ինչ թեթևացնելու հարցում,խոստանում եմ, որ դա առավել զգալի ու նկատելի կլինի:
Մյուս տարի կուզեի … մարդիկ հասկանային, որ կյանքն իսկապես թանկ է և չարժե մանրանալ:
Մյուս տարի չեմ ենթարկվի սադրանքների, որովհետև … սադրիչներին վաղուց հասկացրել եմ, որ պետք է այլ մարդկանց վրա կենտրոնանալ:
Եթե Ձմեռ Պապիկին տեսնեի…, կտանեի սրանից 35 տարի առաջվա գրազս և հետախույզ ընկերս ստիպված մեկ ոտքով 7 շրջան կվազեր Ձմեռ Պապիկի գոյությանը չհավատալու համար: