Արփինե Հովհաննիսյանը՝ վարչապետի վստահված անձը լինելու և իր արժանիքների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով Armlur.am-ի այն հարցին, թե շատերի կողմից իրեն որպես նորանշանակ նախարար թերահավատորեն են նայում, քանի որ վերջինս նախարար նշանակվելու համար  ուներ մեկ արժանիք, այն է վարչապետի վստահված անձ լինելը, իսկ այժմ ինչպիսի արժանիքներով է հանդես գալիս, նշեց, որ արժանիքներ վերագրելը իր աշխատանքի արդյունքից ելնելով կտա հասարակությունը եւ նա չէ այս գնահատական հնչեցնողը:

«Արժանիքները վերագրելը դա եղել է  Ձեր կամ նրանց գործն ում դուք մատնանշեցիք, արժանիքների ավելացումը կամ պակաս լինելը ևս  Ձեր գնահատականն է:  Ես  չեմ այդ գնահատականը հնչեցնողը: Ես աշխատում եմ ամենօրյա ռեժիմով և աշխատանքի գնահատականը կտա հասարակությունը, կտան նրանք ովքեր անաչառ ու օբյեկտիվ հայացք կնետեն»,-հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս