
ԱՄՆ-ն հաջողված է ճանաչել Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի օպերացիան, փոխանցում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել են ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներն ու ռազմական վերլուծաբանները: Ընդ որում, գնահատելով Սիրիայում ռուսական ավիացիային հաջողությունը, նրանք անհամաձայնություն են հայտնել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի հրապարակային հայտարարություններին:
Գործակալությունը գրում է, որ ամերիկացի վերլուծաբանները ոչ միայն հաջող են համարում ռազմական օպերացիան, այլև նշում, որ կարող է իրականացվել մի քանի տարվա ընթացքում առանց էական ծախսերի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը սկսեց առաջին ավիահարվածները հասցնել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան