Մայիսի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ 1950 թ. ծնված Վլադիմիր Ա.-ի բնակարանի և օժանդակ շինությունների խուզարկությամբ, ննջասենյակի սեղանի վրայից հայտնաբերել են 20 մլ տարողության ներարկիչ՝ 3 մլ անգույն հեղուկ, 10 մլ տարողության օգտագործված ներարկիչ, “Վալերիանա” դեղահաբի ապակյա տարա՝ պատերին մոխրագույն նստվածքով, “Դիմեդրոլի” 2 դեղահաբ և սայր՝ գորշավուն նստվածքով:
Տանը գտնվող Վլադիմիր Ա.-ի ընկերը՝ 1976 թ. ծնված Հակոբ Չ.-ն, հայտարարել է, որ ինքը պատրաստել է թմրամիջոց, որի մի մասը ներարկման միջոցով օգտագործել է: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: