ՀՖՖ նախագահը հանձնել է տարվա լավագույնների մրցանակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեվերջյան տոնական ընդունելությունը, որին ներկա են եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր Կոմիտեի անդամները, ՀՖՖ աշխատակազմը, հյուրեր:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, տոնական ընդունելությանը հրավիրված էին նաև 2015 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին արժանանում է 6-րդ անգամ և 5-րդ անգամ անընդմեջ, ինչպես նաև 2015 թ. տարվա լավագույն մարզիչ ճանաչված Երևանի «Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

Ընդունելության ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորել է բոլոր ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այնուհետև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ոսկե գնդակ» մրցանակը և հատուկ դիպլոմը հանձնել է Հենրիխ Մխիթարյանին, իսկ լավագույն մարզչի մրցանակը և հատուկ դիպլոմը՝ Վարուժան Սուքիասյանին:

1000661_1043645749029461_2917030010184738183_n




Լրահոս