Armenian text to speach

Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զաքարյանը` Փարավոնում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Փարավոն» ռեստորանային համալիրում այսօր տեղի ունեցավ 2015թ. Հայաստանի տասը լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզիկներ:

886897_1096391513734232_5553002303248189168_o

Լավագույն մարզիկներին և մարզիչներին պարգևատրեցին Սերժ Սարգսյանն ու  Գագիկ Ծառուկյանը: Լավագույնը ճանաչված բոլոր տասը մարզիկները ՀԱՕԿ նախագահի կողմից նվեր ստացան Hundai  մակնիշի ավտոմեքենաներ: Ս. Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը նաև ելույթներ ունեցան և շնորհակալություն հայտնեցին մարզիկներին` երկրի անունը բարձր պահելու համար:

920801_1096391493734234_868671307232131266_o

Սերժ Սարգսյանը նշեց. «Ցանկանում եմ, որպեսզի հաջորդ տարի մեր մարզիկներից որևէ մեկը կամ երկուսն արժանանան օլիմպիական ոսկե մեալի: Մեր ժողովուրդը և մեր մարզիկները դրան արժանի են: Ես վստահ եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառոււկյանն ամեն ինչ կանի, ոպեսզի վերջապես մեր բոլորիս երազանքն իրականություն դառնա: Ես չեմ ասում, թե Գագիկ Ծառուկյանն է գնալու այնտեղ մեդալը նվաճի, այլ, որ Գագիկ Ծառուկյանը մեծ աշխատանք ունի կատարելու»:

12418867_1096391510400899_3669945633863921727_o

10296278_1096391527067564_1356407553140512299_o

1522572_1096391520400898_4116254589520443665_o

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս