Մայիսի 11-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 14-ամյա մի պատանի եւ հայտնել, որ Քասախ գետի ափին նռնակ է գտել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Առատաշեն գյուղում` Քասախ գետի ցամաքաց հունի հատվածում, քարերի տակ, հայտնաբերել է “Ֆ-1” տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: