ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Փարավոն» ռեստորանային համալիրում մասնակցում էր մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ նաև ելույթ ունեցավ:
«Ամենամյա այս միջոցառումն արդեն ավանդական է դարձել: Ես շատ մեծ հաճույքով եմ մասնակցում այս միջոցառմանը: Շրջապատված եմ ուժեղ մարդկանցով եւ ուժեղների կողքին մեծ ուժ եմ առնում:
Ցանկանում եմ, որպեսզի հաջորդ տարի մեր մարզիկներից որեւէ մեկը կամ երկուսը արժանանան օլիմպիական ոսկե մեալի: Մեր ժողովուրդը եւ մեր մարզիկները դրան արժանի են: Կարծում եմ, դրան արդեն երկար ենք սպասում, չնայած ՀԱՕԿ-ը եւ սպորտի նախարարությունը մեծ ջանքեր են գործադրում՝ մեր ժողովրդի երազանքը իրականություն դարձնելու համար: Ես վստահ եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառոււկյանն ամեն ինչ կանի, ոպեսզի վերջապես մեր բոլորիս երազանքն իրականություն դառնա: Ես չեմ ասում, թե Գագիկ Ծառուկյանն է գնալու այնտեղ մեդալը նվաճի, այլ, որ Գագիկ Ծառուկյանը մեծ աշխատանք ունի կատարելու, ոգեւորելու եւ քաջալերելու հայ մարզիկներին, օգնելու, որպեսզի մենք ունենանք օլիմպիական չեմպիոն Ռիո-2016-ի ամառային Օլիմպիական խաղերում»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում