«Մանչեսթեր Սիթի»-ն չի հրաժարվում կատալոնական «Բարսելոնա»ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու մտքից:
Sport.es-ը հայտնում է, որ անգլիական ակումբը պատրաստ է տարեկան 27 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Արգենտինայի հավաքականի ավագին:
Այդ առաջարկին հավանություն է տվել «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավար շեյխ Մանսուրը: Սակայն անգլիական կողմը բանակցություններ չի սկսի «Բարսելոնա»-ի հետ, մինչև չստանա Մեսսիի համաձայնությունը: Կատալոնական ակումբում էլ վստահ են, որ 28-ամյա արգենտինացին չի ցանկանա հեռանալ: