Armlur.am-ը մի քանի հարց է ուղղել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին:
– Տարվա գլխավոր ձեռքբերումը:
– Գլխավոր ձեռքբերումը մարզում կատարված աշխատանքն է: Շուրջ 42 մլրդ դրամի ներդրում է կատարվել մեր մարզում:
– Տարվա ձախողումը:
– Այդպիսի ձախողումներ չկան: Ցավալի է զինվորների կորուստը: Մեր մարզից էլ մի քանի հրաշալի երիտասարդներ զոհվեցին:
– Ինչո՞վ առանձնացավ:
– Գոհ ենք տարվանից: Այդքան ներդրումներ եղան: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հսկայական աշխատանքներ են կատարվում:
– Ըստ ձեզ` հաջորդ տարի ևս մարզպետ կլինեք:
– Դա ես չեմ որոշողը: Դա երկրի նախագահն է որոշում: