Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23.52-ին, ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի մոտակայքում մեքենա է ընկել գետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 MA 447 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ղ.(ծնվ.1989 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել մոտակա գետում:
Վարորդ Վ. Ղ.-ը և ուղևոր Ա. Մ.-ը տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: