ՀՀ Կառավարության այս տարվա վերջին նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա ամփոփեց տարին և նշեց, որ 2015 թվականը բարդ էր ու լի էր մարտահրավերներով:
Հ.Աբրահամյանն անդրադառնալով տնտեսությանը, նշեց, որ թեև Հայաստանը գտնվում էր աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցության տակ, այնուհանդերձ Կառավարության վստահ եւ ոչ ստանդարտ քայլերի արդյունքում հաջողվեց գրանցել լավ արդյունքներ:
Որպես երկրորդ կարևորագույն ձեռքբերում նա առանձնացրեց Սահմանադրական փոփոխությունների իրականացնումը: «Առավելապես կարեւորում եմ այն, որ Սահմանադրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում ԱԺ դերակատարումը, ստեղծում է խորհրդարանական վերահսկողության իրականացման իրապես ու արդյունավետ մեխանիզմների, բարձրացնելով Կառավարության հաշվետվողականությունը»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Երրորդ կարեւոր նվաճումն ըստ Աբրահամյանի` տնտեսական ինտեգրումն է: Հովիկ Աբրահամյանը եզրափակելով նշեց, որ հաջորդ տարում եւս Կառավարությունը շարունակելու է իր տնտեսական նվաճումները: