Վրաստանի կառավարությունը կպահպանի լարիի լողացող փոխարժեքի ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի կառավարությունը կպահպանի ազգայի արժույթի՝ լարիի լողացող փոխարժեքի ռեժիմը, որը ամենահարմարն Է երկրի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ -ը,ասված Է կառավարության «Ուժեղ, ժողովրդավարական ու միասնական Վրաստանի համար» ծրագրում, որը կառավարության նորացված կազմի հետ միասին ներկայացված Է հանրապետության խորհրդարանին՝ վստահության քվե ստանալու համար:

«Ելնելով տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից եւ լարիի փոխարժեքի փոփոխումից, ծագած մարտահրավերների ֆոնին հատկապես կարեւոր Է դրամական ու ֆիսկալ քաղաքականության համաձայնեցված իրագործումը եւ համագործակցությունը միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ՝ ճշտելու ադեկվատ քաղաքականությունը»:

Չնայած մատնանշված մարտահրավերներին, Վրաստանի կառավարությունը կպահպանի լարիի լողացող փոխարժեքի ռեժիմը, որն ամենահարմարն Է երկրի համար»,­ասված Է կառավարության ծրագրում, հաղորդել Է Sputnik­ը:




Լրահոս