ArmLur.am-ը ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ մոտ 30 տարեկան քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներ:
Ըստ shamshyan.com-ի` դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի և քննիչ Խորեն Բալասանյանի գլխավորությամբ:
Լուսանկարը` shamshyan.com-ի: