
Մադրիդի «Ռեալ»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն իր վարկածն է ներկայացրել ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլստի վերաբերյալ։
«Ֆուտբոլի պատմության լավագույններ եմ համարում Պելեին և Մարադոնային, ովքեր շատ են գերազանցում մյուսներին։ Ինչ վերաբերում է Մեսսիին եւ Ռոնալդուին, ապա դա բարդ հարց է, սակայն կընտրեմ Լեոյին։ Նա այլ մոլորակից է։ Կրիշտիանուն նույնպես, սակայն Մեսսին ավելի բազմաֆունկցիոնալ խաղացող է։ Արգենտինացին ինձ հիացնում է իր խաղով. այն շատ դիտարժան է արդյունավետ միաժամանակ»,- նշել է Ռոնալդոն: