Դեկտեմբերի 31-ին Երևանի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին` ժամը 22-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ`միասին դիմավորելու Ամանորը: Ուրախ մթնոլորտն ու տոնական բարձր տրամադրությունը կապահովեն սիրված երգիչներն ու պարային համույթները, իսկ ճիշտ կեսգիշերին տարեմուտը կազդարարվի շքեղ հրավառությամբ:

Ջերմությամբ, փոխադարձ սիրով ու բարձր տրամադրությամբ՝ միասին դիմավորենք Նոր տարին:

Երևանի  քաղաքապետարան




Լրահոս