ՄԱՀԱՓՈՐՁ ԴԵԴ ՀԱՍԱՆԻ ՄԵՐՁԱՎՈՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 10-ին ՀՀ ոստիկանությունը մի սկանդալային սպանություն կանխեց: Պարզվում է՝ 8 հոգով ցանկանում էին սպանել քրեական հեղինակություն համարվող գավառցի Ռաֆիկ Մադոյանին, որը Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մերձավոր շրջապատից է: Ուշագրավն այն է, որ հանցախմբի մեջ կա 83-ամյա մի պապիկ:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ութ քաղաքացի: Սակայն 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության նախապատրաստվելը) հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են միայն վեցը: 

Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերի 17-ին նույն Ռաֆիկ Մադոյանի նկատմամբ մահափորձ իրականացվեց Մոսկվայում:

Փաստորեն, քրեական “ռազբորկաները” Հայաստան են տեղափոխվել: Լավ է, որ այս անգամ ոստիկանները կանխեցին արյունահեղությունը: Հետաքրքիր է՝ Ռ. Մադոյանի սպանության պատվիրատուները կշարունակե՞ն հետապնդել նրան Հայաստանում, թե՞ կսպասեն, մինչեւ Մոսկվա մեկնի:
 
Մանրամասները՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում (539)




Լրահոս