Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Եկեղեցու բոլոր տաճարներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից:
Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները: Հորդորում ենք մեր ժողովրդին մասնակցել Գոհաբանական մաղթանքին և նռնօրհնեքի արարողությանը: