Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխն Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել։
19-րդ տուրում կայացած «Բորմնութ»-ի հետ խաղն ավարտվել է «Արսենալ»-ի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Չեխը «չոր» խաղերի թիվը հասցրել է 170-ի։ Նա նման արդյունք գրանցել է 352 խաղում։ Երկրորդ տեղում Դևիդ Ջեյմսն է, ով 572 խաղում դարպասն անառիկ է պահել 169 անգամ։