
Այսօր կառավարության արտահերթ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ տոների հետ կապված աշխատանքային օրերի փոփոխություն տեղի չի ունեցել: Ըստ այդմ, հաջորդ տարի աշխատանքային օրերը կսկսվեն հունվարի 8-ից:
«Այո, աշխատանքային օրեր են, որևէ փոփոխություն չի արվել, օրենսդրությունը գործում է: Նույնիսկ մենք որոշ նախարարների ու գերատեսչությունների ղեկավարների հետ հունվարի 4-ին աշխատելու ենք»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով, Ամանորը կնշվի դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը, հունվարի 4-ին և 5-ին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրերն են, հունվարի 6-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը, իսկ հունվարի 7-ը՝ Մեռելոց է: