Կենտրոնական բանկը խորհրդի նիստ է գումարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 29-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նոր խմբագրությամբ հաստատել է «ՀՀ ԿԲ-ի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման և հրապարակման մեթոդաբանությունը»: Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Խորհուրդը փոփոխություններ է կատարել «ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթում և «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգում:




Լրահոս