Ընդդիմադիր եռյակի տապալում, Գագիկ Ծառուկյանի հեռացում, 100-ամյակի միջոցառումներ, հանրաքվե… 2015 թվականի ամփոփում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվում է 2015թ., որը 20-30 տարի հետո պատմաբանի քննախույզ հայացքի ներքո հանդես է գալու իբրեւ հակասությունների մի ժամանակահատված: Արձանագրենք, որ վերջինս, ապշեցուցիչ իրադարձություններով մեկնարկելով, ուղեկցվեց մեր երկրում արմատացած բացասական ավանդույթների ողջ շքեղությամբ` ավարտվելով նորանոր փորձանքներ բերելու պատրաստակամության արդեն երեւացող դրսեւորումներով:

2015թ. անտարակույս դարձավ շրջադարձային տարի, որի բացասական միտումներն անխուսափելիորեն լրջագույնս խորանալու են առաջիկա տարում: Իշխանությունը, մանր ու անկարեւոր խնդիրների թնջուկը տաք պահելով, կփորձի հասնել 2017թ., եթե մինչ այդ արտաքին շրջանակները ֆորս-մաժորի առաջ չկանգնեցնեն մարտահրավերներին դիմակայելուն անպատրաստ Հայաստանը: Եվ կարծես Սերժ Սարգսյանի աննախադեպ խիստ խոսքերը ՀԱՊԿ-ի հասցեին հենց այս շարքից են: Իսկ հասարակությանը մնում է ջանք չխնայել 2016 թվականին հաղթահարելու նախորդ տարվա մատուցած փորձանքները: Հուսանք` կհաջողվի:

Մանրամասները` տեսանյութում

Ն. Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս