Ուղղակի անհավատելի է, թե տեխնոլոգիաներն ինչ սրընթաց կերպով կարող են զարգանալ: Մենք արդեն հանգիստ ենք վերաբերվում տարբեր հայտնագործությունների: Բայց, միևնույն է, աշխարհում կան երևույթներ, որոնք ձեզ ստիպում են զարմանքից քար կտրել:
Զարմանալի է, բայց Գերմանիայի հենց կենտրոնում` Բրանդենբուրգում, գտնվում են արևադարձային կղզիներ: Այո, այո, հիանալի ծովածոց` մաքուր ջրով և սպիտակ ավազով, որի ափին աճում են պալմաներ և կան էկզոտիկ թռչուններ: Բայց ամենազարմանալին այն է, որ այս հրաշքը գտնվում է ոչ սովորական վայրում:
Արևադարձային կղզիները գտնվում են սովորական ծածկի տակ: Միակ բանը, որն առաջ գրավում էր բոլորի ուշադրությունը, դա անչափ մեծ լինելն էր: Երկարությունը կազմում է 360 մետր, իսկ լայնությունը` 210:
Այս տարածքը նախկինում պատկանում էր Cargolifter AG ընկերությանը: 90-ականների կեսերին նրա սեփականատերերը փորձեցին բիզնես սկսել, սակայն չհաջոցվեց և ընկերությունը սնանկացավ:
Խոշոր տարածքն այդպես էլ ամայի կմնար, եթե մալայզիական Tanjong ընկերությունը չնկատեր այն:
Ասիացի հովանավորները այդ տարածքում կառուցեցին նմանը չունեցող հանգստի զբոսայգի` անձնական կլիմայով: Լողավազաններն արված են բնական ջրերի տեսքով, իսկ նրանց կողքին արևադարձային բույսեր են տեղադրված:
Այս ծածկի ներսում եղած միջավայրն իսկական ջունգլի է հիշեցնում: Բացի այդ, այստեղ կան նաև արևադարձային թռչուններ:
Այստեղ կան նաև արևադարձային միջատներ: Բայց փառք Աստծո, որ նրանք չեն գտնվում ազատության մեջ: Ցանկացողները կարող են հիանալ նրանցով ապակիներից այս կողմ:
Տեխնիկայի վերջին նորույթներով արված զբոսայգին ստացել է «Աևադարձային կղզիներ» անվանոմը և կարող է միաժամանակ ընդունել մինչև 6 հազար այցելու:
Այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում հագենալ տեղանքով, կարող են մնալ նաև գիշերը: Այստեղ նաև հյուրասենյակներ են առկա:
Գիշերն այս լողավազանը ստանում է երկնագույն երանգ, որը հիանալի մթնոլորտ է ստեղծում:
Երեխաների համար այստեղ շատ ավելի զվարճալի կլինի: Նրանց համար կան մի քանի խաղահրապարակներ:
Այն նաև վրանային քաղաք է հիշեցնում:
Լուսանկարներից դատելով, այս զբոսայգի այցելողների թիվը շատ մեծ է: