Թռչնի ու ճագարի տապակած միսը կարելի է պահել 48 ժամ. խորհուրդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ, փոխանցում են առողջապահության նախարարությունից:

Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփածմսեղիքը, ձուկը, չհամեմվածբանջերեղենից աղցանները կարելի է պահել 24 ժամ:

Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազըրկված դիետիկկաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:

Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ: Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:




Լրահոս