«ElectricYerevan». 2015 թվականի ամենավառ իրադարձությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015-ի կարևոր իրադարձություններից աամենավառը թերևս «ElectricYerevan» Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներն էին: Երևանյան ամռան շոգն այս տարի առանձնացավ Բաղրամյան պողոտայում կազմակերպված շուրջօրա բողոքի ակցիաներով: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող երիտասարդ ակտիվիստները փակեցին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը՝ պահանջելով չեղարկել սակագնի բարձրացումը:

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

Չնայած այն հանգամանքին, որ հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցույցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, ձերբակալություններ, սակայն այդ ամենը խոչընդոտ չհանդիսացան ակցիայի մասնակիցների համար:

MHM97049-copy-600x399

Հաջորդ օրվանից սկսած  մեծ թվով քաղաքական և հասարակական գործիչներ Բաղրամյան պողոտայում կենդանի պատ էին կազմում ցուցարարների և ոստիկանների միջև:

72158

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի դեմ պայքարող երիտասարդությունը բավական կարճ ժամանակում շատ բան փոխեց երկրում: Այս բողոքի ալիքի ու ցույցերի ուշագրավ կողմերից մեկն այն էր, որ մարդիկ խուսափում էին շարժման «քաղաքականացումից»: Այդ առումով կոչերի, վանկարկումների ու հայտարարությունների պակաս չէր զգացվում :

Eto-ne-Maydan-e1435344488302

Միջազգային լրահոսում, մասնավորապես ռուսական ԶԼՄ-ները Բաղրամյան պողոտան շտապեցին անվանել հայկական մայդան:

Իհարկե ցույցերը տվեցին իրենց արդյունքը և կառավարությունը հայտարարեց սակագնի բարձրացումը սառեցնելու և գնի բարձրացման հիմնավորվածությունն ուսումնասիրող միջազգային աուդիտ անցկացնելու մասին: Իսկ ռուսական ընկերությունը հայտարարեց ՀԷՑ-ի բաժնետոմսերը օտարելու մասին: Դրանք անցան ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին:




Լրահոս